Հայոց ցեղասպանության ճանաչման համաշխարհային պայքարն այսօր ավելի քան երբևէ հրատապ է. Կիպրոսի նախագահ

Սարսափելի ցեղասպանության մասին հիշողությունը պետք է կենդանի պահվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի առնչությամբ այս մասին հայտարարություն է արել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը։

«Մեր հայ եղբայրների հետ շարունակում ենք պայքարը։ Սարսափելի ցեղասպանության հիշողությունը պետք է կենդանի պահվի։ «Այլևս երբեք» կոչն այսօր շատ ավելի արդիական է, քան երբևէ։ Հայոց ցեղասպանության ճանաչման համաշխարհային պայքարն այսօր հրատապ է ավելի, քան երբևէ»,- «Թվիթեր»-ի էջում գրել է Անաստասիադիսը։