Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման․ տեսանյութ

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, գրում է Factor.am-ը։

Դատարանը՝ Վահե Միսակյանի նախագահությամբ, հրապարակեց դատավճիռը։ Հաշվի առնելով կալանավորման ընթացքում անազատության մեջ գտնվելու ժամկետը՝ Նարեկ Սարգսյանը, ընդհանուր առմամբ, ազատազրկման ձևով պատիժ կկրի 3 տարի, 6 ամիս և 23 օր։

Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Նշենք, որ մեղադրող դատախազը պահանջել էր Նարեկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման, իսկ պաշտպանական կողմը միջնորդել էր քրեական գործը կարճել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, իսկ մեղավոր ճանաչելու դեպքում՝ Սարգսյանի նկատմամբ նվազագույն պատիժ սահմանել, այն պայմանականորեն չկիրառել կամ համաներմամբ ազատ արձակել։

Հիշեցնենք՝ Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, առանձնապես խոշոր չափով թմրանյութերի ապօրինի շրջանառության և մարդուն առևանգելը կազմակերպելու համար։ Վերջին խոսքով հանդես գալու ժամանակ Սարգսյանն ասաց՝ ընդունում է մեղադրանքը։

Հավելենք, որ Ալեքսանդր Սարգսյանի որդին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի հուլիսից հետախուզվում էր։ Նա հայտնաբերվել էր Չեխիայում՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ և 2019-ի դեկտեմբերին արտահանձնվել Հայաստանին։