Ինչպե՞ս քաշ չհավաքել այս օրերին. սննդաբանի խորհուրդները (Տեսանյութ)

Սննդաբան, բժիշկ-դիետոլոգի Լիդիա Այվազյանը կիսվել է խորհուրդներով:

Միանգամից մի քանի պայման, որոնք նպաստում են քաշի ավելացվմանը՝
🛑տեղաշարժման սահմանափակում
🛑սթրես/լարվածություն
🛑ռեժիմի խախտում

‼️Ճիշտ ժամանակն է սննդակարգը կարգավորելու
ունենք հնարավորություն հաճախ և քիչ չափաբաժիններով ուտել.

1️⃣նախապես կազմեք սննդակարգի սխեման այնպես, որ օրվա ընթացքում ունենաք ամենաքիչը 3 չափաբաժին բանջարեղեն
2️⃣սնունդընդունումների արանքում 2-3 ժամ առնվազն պահեք, իսկ այդ ընթացքում աշխատեք բերանը ոչինչ չդնել
3️⃣սուրճի փոքրիկ սեղանների վրայից վերցրեք և աչքից հեռու պահեք քաղցրեղենը, դրանք փոխարինեք շերտատած բանջարեղեններով և մրգերով
4️⃣ածխաջրերի մասին
մի մոռացեք, լիարժեք էներգիայի, լավ տրամադրության և հետևաբար նորմալ իմունիտետի համար մեզ պետք են ածխաջրեր
5️⃣ընդունած էներգիան պետք է ծախսել, այլապես այն ոչ մի տեղ չի կորչի, այլ կվերածվի ճարպի:
❓Ինչպե՞ս ծախսել էներգիա
🧘🏃զբոսանքները մաքուր օդին խրախուսվում են, բայց դրանց համար պետք է պահպանենք անվտանգության կանոնները
☑️զբոսանքը կազմակերպել քիչ մարդաշատ վայրերում, հիշեք, որ կվարակվեք, եթե օդում կոնցենտրացիան վարակի բարձր լինի
☑️մի դուրս եկեք զբոսանքի խմբերով,
ամեն անգամ քայլելու տարածքը մեծացրեք/ երկարացրեք,
☑️տուն վերադառնալուն պես լվացեք ձեռքերը՝ 20վ առնվազն
☑️փոխեք վերանհագուստը
տան պայմաններում ևս կարելի է էներգիա ծախսել, օրինակ տանը մաքրություն անել’ 45ր տան մաքրությունը = 220-240 կկալ ծախսի
#կորոնավիրուս
#արտակարգ_դրություն

ՏԱՐԱԾԵԼԻնչպե՞ս քաշ չհավաքել այս օրերին..

Gepostet von Սննդակարգ և Առողջություն / Diet and Health am Dienstag, 17. März 2020