Տիգրան Հակոբյանն ընտրվել է ԵՊԼՀ խորհրդի նախագահ

«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական  համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հունվարի 31-ի նիստին  բուհի խորհրդի նախագահ է ընտրվել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ  Տիգրան Հակոբյանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՆ մամլո հաղորդագրությունը։