Նատալիա Ռոտենբերգը £100.000 անհեթեթ է համարում և ունի նրանց նամակների և հայցերի բոլոր ապացույցները թվերով

Այսօր հրապարակում էր եղել, որ Լոնդոնի Գերագույն դատարանը ռուս գործարար Արկադի Ռոտենբերգի նախկին կնոջը՝ Նատալյա Ռոտենբերգին ձերբակալելու օրդեր է տվել՝ ամուսնալուծության ժամանակ իր փաստաբաններին վճարելուց հրաժարվելու և դատարան չներկայանալու համար։

Վերջինիս գրասենյակը  հայտարարություն է տարածել։ Հայտարարություն Ի պատասխան լրատվամիջոցների հրապարակումներին` հայտնում ենք, որ Նատալիա Ռոտենբերգը բաժանվել է իր առաջին ամուսնուց ՝ Արկադի Ռոտենբերգից, 2013 թվականին, 2016 թվականին երկու կողմերը կնքել են ընտանեկան ակտիվների վերաբերյալ հաշտության համաձայնագիր,   բայց որոշ ժամանակ անց, նախկին ամուսինը փոխել է իր միտքը, որից հետո շարունակվել է դատական գործընթացը:

Նատալիա Ռոտերնբերգի նկատմամբ հայց ներկայացրած փաստաբանական գրասենյակը իրեն պաշտպանել է ընդամենը 1 օր դատարանում (1,5 ժամ դատարանում), ինքն անձամբ երբեք չի հանդիպել նրանց հետ և ծանոթ չէ:  Նրանց կատարած միակ աշխատանքը այն է եղել, որ նրանք դատական նիստին խնդրել են դատը տեղափոխվի մեկ այլ օր: Այլևս չեն ներկայացրել գործը  ոչ մի դատարանում և նիստերում։  

Դա միանգամյա ծառայություն էր, որի համար փաստաբանները պահանջել են ավելի քան £100.000: Նատալիա Ռոտենվերգը համաձայն չի եղել այդ գումարի չափի հետ, քանի որ նշված չափը չի համապատասխանում մատուցված ծառայություններին:

Ինչ վերաբերում է Նատալիա Ռոտենբերգի դատարան չներկայանալու մեղադրանքին, ապա դա տրամաբանական է. Անգլիան 2018 թվականից դադարել է երկարաձգել երկիր մուտք գործելու վիզան ՌԴ քաղաքացիների համար, առավել ևս այնպիսի անձանց համար, ովքեր ունեն այսքան  հայտնի  ազգանուն, որը մտել է պատժամիջոցների մեջ ։  

Տրամաբանական չէ պահանջել այն, ինչ իրենք են արգելափակում ու չեն տալիս, առավել ևս նման անհեթեթ վճիռ կայացնել։  Թող նախ միջանցք բացեն, վիզա տան, թույլ տան դատարանում պաշտպանվել և ապացուցել իրենց իրավացիությունը, իսկ հետո նոր մեղադրանք առաջադրեն ։  

Այն է, որ փաստաբանները խնդրել են £100.000 Նատալիա Ռոտենբերգը անհեթեթ է համարում և ունի նրանց նամակների և հայցերի բոլոր ապացույցները թվերով: Եվ եթե հարցը ընդամենը £11.500 է, ապա դա փոխում է ամբողջ պատկերը: Ինքը ՝ Նատալիա Ռոտենվերգը չի տեսել վերադարձի գումարի և կալանքի որոշման վերաբերյալ որոշումը, և եթե վերջին որոշումը 11.500 ֆունտ ստեռլինգի մարումն է, ապա նա պատրաստ է մարել այդ պարտքը:

Յուրաքանչյուր մարդ կարող է բախվել դատարանների հետ, և դա նորմալ է: Դրա համար էլ նրանք գոյություն ունեն, որպեսզի լուծեն նմանատիպ  հարցերը, որոնք մարդիկ չեն կարողացել լուծել խաղաղ ճանապարհով։   Դրանից մեծ ողբերգություն սարքելու և ուռճացնելու անհրաժեշտություն չկա: Խորհուրդ  ենք տալիս բոլորին իրենց «երկար քթերը» չխոթեն  ուրիշի անձնական կյանքի մեջ։