Տելեգրամյան ալիքները ողողված են Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հրաժարականի մասին լուրերով։ Որքանով է տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը․ այս մասին Factor.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ՊԵԿ-ից։
Խոսնակ Լուսինե Մկրտչյանը մեզ տեղեկացրեց, որ ինքը չունի նման տեղեկություն։ «Պաշտոնական տեղեկատվություն լինելու դեպքում՝ բոլորը կիմանան, այս պահին նման պաշտոնական տեղեկատվություն չկա, համենայն դեպս, ես չունեմ»,- նշեց խոսնակը։ Նա նաև հավելեց, որ Հովհաննիսյանն այս պահին իր աշխատասենյակում է։