Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ին կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 22-ի ցերեկը, 23-26-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ: Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ին կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 22-ի ցերեկը, 23-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։ Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի ապրիլի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                    31.00C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                       -4.50C (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                    13.50C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում: