Հրազդան գետում՝ Հրազդանի կիրճի հատվածում, անհայտ ծագման փրփրաջուր է թափվում.Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Հուլիսի 15-ին ահազանգ էր ստացվել, որ Հրազդան գետում՝ Հրազդանի կիրճի հատվածում, անհայտ ծագման փրփրաջուր է թափվում։

ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ժամանելով դեպքի վայր, նմուշառում են իրականացրել 3 կետից՝ փրփրաջրի թափման կետից, թափման կետից վերև և ներքև՝ հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Համաձայն իրականացված օպերատիվ դիտարկումների փրփրաջրի թափման կետում բավականին բարձր են ամոնիում և ֆոսֆատ իոնների պարունակությունները, ինչը բնորոշ է կոյուղաջրերին:

Ամոնիում իոնի կոնցենտրացիան մինչև թափման կետ 0.5 մգN/լ է, թափման կետում՝ 19.3 մգN/լ է, ինչի հետևանքով թափման կետից ներքև կոնցենտրացիան ավելանում է՝ հասնելով 4.4 մգN/լ:

Ֆոսֆատ իոնի կոնցենտրացիան մինչև թափման կետ 0.4մգ/լ է, թափման կետում՝ 3.0 մգ/լ է, իսկ թափման կետից ներքև՝ 0.6 մգ/լ:

Թթվածնի քիմիական պահանջարկի կոնցենտրացիան մինչև թափման կետ 35 մգՕ2/լ է, թափման կետում՝ 200 մգՕ2/լ է, իսկ թափման կետից ներքև՝ 50 մգՕ2/լ:

Համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի N75-Ն որոշմամբ հաստատված նորմերի՝ Հրազդան գետի ջրի որակը՝ մինչև փրփրաջրի թափման կետը 4-րդ դաս է՝ «անբավարար» որակ, իսկ թափման կետում և թափման կետից հետո՝ 5-րդ դաս՝ «վատ» որակ: