Հայաաստանի բնակչությունը բացառապես կազմված է 18 տարեկանից բարձր մարդկանցի՞ց. Ստյոպա Սաֆարյան

Ընտրողների թվի վերաբերյալ մտահոգություն է հնչեցրել «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում կատարելով:

«Ոստիկանությունը հայտարարել է ընտրողների թիվը` ավելի քան 2.500.000: Այս խայտառակությունը հրապարակելուց առաջ իշխանությունները գոնե մի բան իրենց հաշիվ տային. եթե վերջին տարում Հայաստան եկողների ու Հայաստանից մեկնողների սալդոն բացասական է, ինչպես կարող էր ընտրողների թիվն աննախեդպ աճել,-հարցնում է նա:

Սա ընդամենը մի ակնառու փաստ է, եթե չհիշեցնեմ վերջին տասնամյակներում չդադարող արտագաղթը, այդ խորապատկերին մարդահամարի տվյալների անարժանահավատությունը եւ այլն: Հայաստանում հազիվ այդքան մարդ լինի, բայց այդ դեպքում ստացվում է, որ ՀՀ բնակչությունը բացառապես կազմված է 18 տարեկանից բարձր մարդկանցից: Թե քանի հարյուր հազար գոյություն չունեցող մարդու է իշխանությունը լցոնել ցուցակներում, թողնում եմ ձեր եզրահանգմանը»:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին կայանալիք ընտրություններում Ստյոպա Սաֆարյանն մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Երևանի թիվ 1 ընտրատարածքում: Նույն ընտրատարածքում առաջադրվել են ՀՀԿ ներկայացուցիչ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ ընդդիմադիր ՀԱԿ-ի աջակցությունը ստացած լրագրող Գայանե Առուստամյանը:

© Medialab.am