Եկել ենք առաջնագիծ ու այստեղ ենք լինելու, որքան պահանջվի․ Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը պետության անվտանգության սպառնալիքի պայմաններում քարոզարշավ չի իրականացնում:

Մեր կուսակցության անդամների և մարտական ընկերների հետ միասին եկել ենք առաջնագիծ ու այստեղ ենք լինելու որքան որ պահանջվի:

Միգուցե քաղաքական առումով կորցնում ենք, բայց մեր ընտրության մեջ չենք տատանվել ոչ մի վայրկյան. հայրենիքին ծառայելուց ավելի կարևոր առաքելություն չկա:Մեր բաղձալի բարձրունքներում եռագույնը պիտ ծածանվի վաղ թե ուշ:Լավ եղեք։