Էդմոն Մարուքյանն ընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացնում է, որ ընտրվել է ԵԽԽՎ ամենակարևոր հանձնաժողովներից մեկի` Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։

«Այսօր ընտրվել եմ ԵԽԽՎ ամենակարևոր հանձնաժողովներից մեկի` Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ: Հանձնաժողովի նախագահն ունի 3 տեղակալներ:

Թեկնածություս ներկայացվել էր ԵԽԽՎ Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) քաղաքական խմբի կողմից: Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովը բաղկացած է 91 անդամից, ովքեր ներկայացնում են ԵԽ 47 անդամ պետությունների ազգային խորհրդարանները: Հանձնաժողովն ունի 3 ենթահանձնաժողովներ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մարուքյանը: