«Խմբակցության բոլոր պատգամավորներով կբոյկոտենք քվեարկությունը. Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` Օսկանյանի հարցով

Հեղինակ MediaLab

Քանի որ բազմաթիվ լրագրողներ եւ հանրությունը հետաքրքրված են, թե արդյոք մասնակցելու եմ Վարդան Օսկանյանի հարցով քվեարկությանը հարկ եմ համարում հայտարարել հետեւյալը.
2008թ. հունիսի 16-ի «Ցպահանջ արդարադատություն» հոդվածում հայտարարել եմ, որ եթե գլխավոր դատախազը Օսկանյանի հարցով գա Ազգային ժողով, ես կողմ եմ քվեարկելու:
Նույն հոդվածում, կամ երբեւէ չեմ հայտարարել, սակայն, որ պատրաստվում եմ սերժանտական կոալիցիայի անդամ կամ մաս դառնալ:) Քանի որ հանգամանքների բերումով ընթացիկ քվեարկությանը մասնակցում են միայն իշխող կոալիցիայի անդամները, հասկանալիորեն չեմ կարող այդ ամբողջության մաս կազմել եւ ինչպես որոշել ենք Հայ ազգային կոնգրես խմբակցությունում, խմբակցության բոլոր պատգամավորներով կբոյկոտենք քվեարկությունը:

Այսուհանդերձ, համոզված եմ, որ Վարդան Օսկանյանին եւ «մյուսներին» Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում, քվեարկություն անպայման լինելու է: Տվյալ թեմայի շուրջ խոսակցությունը ոչ միայն չի ավարտվել, այլեւ մեկնարկում է նոր թափով: Վկան՝ Ազգային ժողովում եւ սոցիալական ցանցերում ծայր առած քննարկումները:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

01.10.2012