«Համաներման նպատակը ՔԿՀ-ները բեռնաթափելը չէ». Արտակ Զեյնալյան. «Արմենպրես»

«Համաներման նպատակը ՔԿՀ-ները բեռնաթափելը չէ». Արտակ Զեյնալյան. «Արմենպրես»
«Համաներման նպատակը ՔԿՀ-ները բեռնաթափելը չէ». Արտակ Զեյնալյան. «Արմենպրես»

«Համաներում հայտարարելու նախագիծը քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ չի հետապնդում»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում, որի օրակարգում նախագծի առաջին ընթերցումն է, հայտարարել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

«Այն բացառապես մարդասիրական ակտ է: Դա իրականացվում է ի նշանավորումն Էրեբունի Երևանի 2800-ամյակի և Հայաստանի Առաջին  Հանրապետության 100-ամյակի»,- ասել է Զեյնալյանը:

Նախարաի խոսքով, այսօրվա դրությամբ քրեակատարողական հիմնարկներում կան կալանավորված 2888 անձինք, այնինչ ամբողջ տեղերի թիվը 5346 է:

Նուբարաշեն քրեակատարողական կա 644 կալանավոր և դատապարտյալ, այն դեպքում, երբ 780  տեղ կա:

Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում տեղերի քանակն է 339, իսկ դատապարտյալների և կալանավորների թիվը՝ 155: