Արտահերթ ընտրությունների համար իրավական ճանապարհ չկա՞

Արտահերթ ընտրությունների համար իրավական ճանապարհ չկա՞
Արտահերթ ընտրությունների համար իրավական ճանապարհ չկա՞

ՀՀ Արդարադատության նախարար, մասնագիտությամբ իրավաբան-սահմանադրագետ Հրայր Թովմասյանը այսօր Սիվիլիթաս հիմնադրամում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է, թե «արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իրավական ճանապարհ այսօր գոյություն չունի»:
Թովմասյանն ասել է, թե այսօր Հայաստանի խորհրդարանի լուծարման բացարձակ իրավունք այլեւս գոյություն չունի: Ըստ նրա՝ եթե նախկինում նախագահը կարող էր անգամ քաղաքական նկատառումներով լուծարել խորհրդարանը, ապա հիմա՝ 2005-ին ընդունված Սահմանադրությամբ, հստակ սահմանված են այն հիմքերը, երբ կարող է լուծարվել խորհրդարանը:
Թովմասյանն ասել է, թե այսօր Սահմանադրությամբ արտահերթ ընտրությունների անցկացման համար սահմանված հիմքերից որեւէ մեկը գոյություն չունի: «Ուստի խորհուրդ կտայի մինչեւ պահանջ դնելը նայել, թե որքանով են դրանք Սահմանադրությունից բխում»,- ասել է Թովմասյանը:
© Medialab.am