Մենք կանգնած ենք Հայաստանի ու տարածաշրջանի երկրների կողքին. Շառլ Միշել

Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելուց հետո «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում գրառում է կատարել: ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան, մասնավորապես, գրել է.

« Ծիծեռնակաբերդում հարգեցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մենք կանգնած ենք Հայաստանի ու տարածաշրջանի երկրների կողքին՝ նրանց բնակչության համար ընդհանուր և բարեկեցիկ ապագա ստեղծելու գործում»։