Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով կմեկնի Իրան

 Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության պետ Արմենուհի Հարությունյանը և Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը փետրվարի 20-ին  կմեկնեն Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան:

Այս մասին  տեղեկացանք e-gov.am կայքէջից: 

Այցի ընթացքում Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմի, ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը Իրանում կգտնվի փետրվարի 20-22-ը: