«Ընտրություններն անցնում են աննախադեպ լարված պայմաններում». դիտորդներ

«Ընտրություններն անցնում են աննախադեպ լարված պայմաններում». դիտորդներ
«Ընտրություններն անցնում են աննախադեպ լարված պայմաններում». դիտորդներ

Երեւանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը հանդես է հաղորդագրությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: 

«Երևան, ՀՀ։ – «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը, որը «Երևանի ավագանու ընտրություններ-2013» իրավական նախաձեռնության շրջանակներում իրականացնում է դիտորդություն Թիվ 1 ընտրատարածքում ամբողջությամբ և 10 շրջիկ մեքենաներով՝ Երևանի ողջ տարածքով, հայտարարում է, որ մայիսի 5-ի ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությունն անցնում է աննախադեպ լարված մթնոլորտում՝ համեմատած Հայաստանում վերջին տարիներին անցկացված ընտրությունների։

Համատարած ընթանում են մարդկանց ուղղորդումներ և՛ ընտրատեղամասերից դուրս, և՛ ընտրատեղամասերի ներսում։ Ընտրական գործընթացի մասնակիցների հանդեպ կիրառվում են հոգեբանական և ֆիզիկական ճնշումներ, որոնք գրանցվում են դիտորդների կողմից։ Եվ այս ամբողջը տեղի է ունենում մեծ մասամբ ընտրատեղամասերից դուրս՝ ոստիկանության անգործության պայմաններում։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ է անում.

• ՀՀ ոստիկանությանը՝ արգելել ընտրատեղամասերի մոտակայքում ուղղորդող մարդկանց խմբերի և

առանձին անհատների ներկայությունը։

• Կենտրոնական ընտրական հանձնաժողովին արագ արձագանքել տեղամասերից ստացվող

ահազանգերին և քայլեր ձեռնարկել ընտրատեղամասերի ներսում կողմնակի մարդկանց գտնվելը բացառելու ուղղությամբ։

Ընտրությունների ընթացքի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի դիտորդների կողմից արձանագրված խախտումների և 080-080-804 թեժ գծին ստացված ահազանգերի մասին անընդհատ թարմացվող տեղեկատվություն կարող եք ստանալ Մարդու իրավունքները Հայաստանում կայքից հետևյալ հղումով՝ http://hra.am/ hy/events/2013/05/05/elections »:

© Medialab.am