Սմբատ Գրիգորյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ

Նախագահ Վահագն Խաչատուրյանի փետրվարի 17-ի հրամանագրով՝ Սմբատ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ և ազատվել 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Ալբերտ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի պաշտոնից: