Վագիֆ Խաչատրյանի իրական լուսանկարը՝ 1990-ականներին. Արցախի ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի կեղծիքի մասին

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է 1990-ականներին արված Վագիֆ Խաչատրյանի նկարը՝ որպես փաստ եւ ապացույց, որ ադրբեջանական քարոզչամեքենան հերթական անգամ ստում է․

«Ադրբեջանցի տարբեր օգտատերեր, այդ թվում՝ դիվանագետներ, օգտագործում են համացանցից ներբեռնված զինվորի նկարը և ներկայացնում որպես Վագիֆ Խաչատրյանի նկար,- գրել է Ստեփանյանը՝ թվիթերում։