ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին և Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանում խորհրդարանական ընտրություններին և շնորհավորել Նիկոլ Փաշինյանին:

«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին բարեհաջող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Հայաստանի հետ մեր գործընկերությունն ընդհանուր արժեքներից մեկն է, և համագործակցությունը ժողովրդավարական բարեփոխումների ու հակամարտությունների կարգավորման հարցում. Մենք հավատարիմ ենք այդ գործընկերության ամրապնդմանը»,- ասված է գրառման մեջ: