Վարույթ է ընդունվել պատերազմի ընթացքում քաղաքացու ձեռք բերած ռազմամթերքն Ճարտար քաղաք ապօրինի փոխադրելու գործը․ Արցախի ՔԿ

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակչի կողմից արցախյան քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում ձեռք բերած ռազմամթերքն ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաք ապօրինի փոխադրելու և իր կողմից բնակեցված տանը ապօրինի պահելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Այս մասին հայտնում է Արցախի քննչական կոմիտեն։ 

Նախաքննությունը շարունակվում է:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԻՇԵՑՈՒՄ

Հարգելի քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 5-րդ մասով օրենսդիրը բացառիկ հնարավորություն է ընձեռել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր կամովին հանձնած անձին ազատել քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

Ուստի կոչ ենք անում կամովին իրավապահ մարմիններին հանձնել նման առարկաները՝ այդ կերպ խուսափելով քրեական պատասխանատվությունից: