Հռոմի Պապը հնարավոր է՝ այցելի Կիև

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը դիտարկում է Կիև այցելելու հնարավորությունը: Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացնում է NBC NEWS-ի լրագրող Կլաուդիո Լավանգը:

«Դեպի Մալթա ճանապարհին ես Հռոմի Պապին հարցրեցի՝ արդյոք դիտարկո՞ւմ է Կիև այցելելու հնարավորությունը, նա պատասխանեց՝ «այո, այդ առաջարկությունը իմ սեղանին է»», -գրել է լրագրողը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պապը Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյից Կիև այցելելու հրավերներ է ստացել: