Արցախից հետևում ենք ՀՀ պետական սահմանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին․ Վահրամ Պողոսյան

Արցախից շարունակում ենք ուշի-ուշով հետևել ՀՀ պետական սահմանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի աշխատակազմի լրատվության հետ կապերի պատասխանատու Վահրամ Պողոսյանը։

«Եթե չհանդարտվի, ընդամենը ժամեր հետո արցախցի կամավորականները իրավիճակի թելադրանքով և պահանջով կրկին պատրաստ են տավուշցի եղբայրների հետ խրամատներում թև ու թիկունք դառնալու»,-նշել է նա: