Հռոմի պապը հանդես է եկել խաղաղության կոչով

Հռոմի պապն այսօր հանդես է եկել խաղաղության կոչով  Աֆղանստանում ծագած պատերազմական իրադրության առթիվ, որպեսզի մարդիկ ապրեն խաղաղ, անվտանգ ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում․ հաղորդում է Reuters-ը։

Կայքը հայտնում է, որ Պապն իր հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ թալիբները մտան Քաբուլ, և ԱՄՆ-ն ուղղաթիռով այնտեղից տարհանեց իր դեսպանության աշխատակազմին։

«Ես իմ անհանգստությունն եմ հայտնում Աֆղանստանում ստեղծված իրավիճակի հետ կապված։ Խնդրում եմ ձեզ ինձ հետ աղոթել Աստծուն խաղաղության համար, որպեսզի զենքերի ձայները լռեն, և համաձայնություն լինի բանակցությունների սեղանի շուրջ։

Միայն այս կերպ երկրի խաղաղ բնակիչները կվերադառնան իրենց բնակավայրերն ու կապրեն խաղաղ ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում»,-ասել է Պապ Ֆրանցիսկոսը Սբ․ Պետրոսի հրապարակում ունեցած ելույթի ժամանակ։

Այս մասին հայտնում է Factor.am-ը: