Զենքով, դանակով ու էլեկտրաշոկով ավազակային հարձակում Երևանում. Թալանել են «Ֆլեշ» բենզալցակայանը

Զենքով, դանակով ու էլեկտրաշոկով ավազակային հարձակում Երևանում. Թալանել են «Ֆլեշ» բենզալցակայանը
Զենքով, դանակով ու էլեկտրաշոկով ավազակային հարձակում Երևանում. Թալանել են «Ֆլեշ» բենզալցակայանը

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 04:10-ի սահմաններում 3 դիմակավորված անձինք ապօրինի մուտք են գործել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի փողոցում գործող «Ֆլեշ» բենզալցակայան և հանգստի սենյակում ատրճանակի նմանվող առարկայի, դանակի և էլեկտրահարող սարքի սպառնալիքով աշխատակցից՝ 34-ամյա Արսեն Շ.-ից, հափշտակել այնտեղ եղած գումարը, մի քանի բջջային հեռախոսներ և համակարգիչը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմակավորվածներն իրենց սև գործն անելուց հետո Opel մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի: Նշված բենզալցակայանում հափշտակության ժամանակ դանակից պաշտպանվելիս վնասվել է լիցքավորող, Երևանի բնակիչ, 54-ամյա Ռոբերտ Մ.-ի ձախ ձեռքի ափի շրջանը:

Մանրամասները՝ այստեղ