ՀՀ ԱԳ նախարարը չեխական կողմին երախտագիտություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը շարունակական աջակցության համար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը և պատասխանները լրագրողների հարցերին՝Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ հանդիպման արդյունքներով

Հարգելի՛ պարոն նախարար,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկեր Յան Լիպավսկիին ջերմընդունելության համար։ Առիթից օգտվելով ցանկանում

 եմ նաև շնորհավորել Չեխիային Եվրամիության խորհրդում նախագահությունը ստանձնելուկապակցությամբ։

Սա իմ առաջին այցն է Չեխիա՝ երկիր, որը պաշտոնապես ստանձնել է Վացլավ Հավելիժառանգությունն առաջ մղելու ուղին՝ կարևորելով մարդու իրավունքները, ժողովրդավարական զարգացումը, ամուր քաղաքացիական հասարակությունը և բազմակողմհամագործակցությունը: Ներկայումս Հայաստանի կառավարությունն իրականացնում էժողովրդավարական բարեփոխումների և վերափոխումների իր հավակնոտ օրակարգը, ևՉեխիան այս առումով մեր վստահելի գործընկերն է։

Մենք մեծապես արժևորում ենք Չեխիայի հետ մեր հարաբերությունները՝ հիմնված ընդհանուրարժեքների և պատմական բարեկամության վրա, և պատրաստակամ ենք որակապես նորմակարդակի հասցնելու հայ-չեխական քաղաքական երկխոսությունը և միջպետականհարաբերությունները, այդ թվում՝ բարձր մակարդակի փոխայցելությունների, արտաքինգործերի նախարարությունների միջև կանոնավոր խորհրդակցությունների ևմիջխորհրդարանական ակտիվ շփումների միջոցով։