Բոլոր վարկածները սեղանին են. ՀՀ ԱԽ քարտուղարը Կուտոյանի մահվան դեպքի քննության մասին

Արմեն Գրիգորյան

 ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ հունվարի 19-ին։

Հոգեհանգստի արարողությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց՝ բոլորն են հետաքրքրված, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հետաքննությունը բաց լինի և հանրություն ամբողջովին տեղյակ լինի դրա ընթացքի մասին։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրեսը»։

«Քննչական մարմինն ամբողջովին այս պահին ինչ անհրաժեշտ է՝ տեղեկացնում է»,- նշեց Արմեն Գրիգորյանն՝ ընդգծելով, որ ՀՀ իշխանությունները հետաքրքրված են, որ գործի հետաքննություն ամբողջովին բաց լինի։ «Բոլոր վարկածները սեղանին են։ Մենք այս պահին եզրահանգման չենք եկել, բայց հետաքննություն այդ ամեն ինչը կպարզի»,- հավելեց նա։

Արմեն Գրիգորյանը կոչ արեց, մասնավորապես, դեպքի առթիվ սոցիալական ցանցերում գրառում կատարողներին զսպվածություն ցուցաբերել և հնարավորություն տալ քննչական և անվտանգության բոլոր մարմիններին հնարավորինս բաց հետաքննություն կատարել և ներկայացնել հանրությանը։