Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում՝ 8-րդ հարկի դահլիճում, տեղի կունենա Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին նվիրված շնորհանդես-միջոցառում:
Շնորհանդեսին ներկա կլինեն ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Նարին Խաչատուրյանը, գրականագետներ, ոլորտի այլ մասնագետներ: Տեսակապով կմիանա նաև Վենետիկի Մխիթարյան միաբան, Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը:
Միջոցառմանը կներկայացվի երկու շնորհանդես՝
- ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Վենետիկի Մխիթարյան միաբան, Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի ուսումնասիրությամբ հրատարակված Ղևոնդ Ալիշանի նամակների առաջին հատորի շնորհանդես /2-րդ և 3-դ հատորները կհրատարակվեն 2021 թվականին/:
- ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայ մատենագրութեան թուանշանային գրադարան» հիմնադրամի հետ առաջին անգամ թվայնացված Ղևոնդ Ալիշանի գիտական, գրական, պատմաշխարհագրական ամբողջական ժառանգության շնորհանդես:
Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։