Երևան համայնքին բյուջեից նախատեսվող նպատակային հատկացումները կավելանան 39 մլն դրամով

Հաջորդ տարվա համար պետբյուջեից Երևան համայնքին նախատեսվող նպատակային հատկացումներն ավելացել են՝ կազմելով 9 մլրդ դրամ, իսկ տրվող դոտացիան մնացել է նույնը՝ 13 մլրդ դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Երևանի քաղաքապետի ֆինանսական գծով տեղակալ Սերգեյ Ներսեսյանը:

«Նախագծով Երևանին հատկացվող դրամաշնորհները, այդ թվում սուբվենցիոն նպատակային հատկացումներն ու ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիան նախատեսվել է 22 մլրդ 503 մլն 961 հազար դրամի չափով: Իսկ պետության կողմից Երևանի քաղաքապետարանին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նախատեսվել է 36 մլրդ 15 մլն 459 դրամի կարգի»,- ասաց Ներսեսյանը:

Մանրամասները՝ այստեղ