Ամուլսարի հարցով փորձաքննության հիման վրա Քննչական կոմիտեն եզրակացություն կտա․ Էրիկ Գրիգորյան

Ամուլսարի հարցով փորձաքննության հիման վրա Քննչական կոմիտեն եզրակացություն կտա․ Էրիկ Գրիգորյան
Ամուլսարի հարցով փորձաքննության հիման վրա Քննչական կոմիտեն եզրակացություն կտա․ Էրիկ Գրիգորյան

Ամուլսարի հարցով փորձաքննության եզրակացությունը Քննչական կոմիտեն արդեն ստացել է, ինչը հարուցված քրեական գործի շրջանակներում ապացույցներ ձեռք բերելու գործընթացի մի մաս է կազմում։

Այս մասին այսօր խորհդարանում 2018 թվականի բյուջեի կատարողականի երկայացման ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

«Եզրակացությունից հետո քննչական կոմիտեն այդ եզրակացության հիման վրա կտա տեղեկատվություն։ Եվ եթե եզրակացությունը կլինի բացասական և կնշվի, որ վտանգները, որոնք առկա են, անհամատեղելի են մասնավորպաես ջրային ռեսուրսների հետ, ապա կարծում եմ՝ ՀՀ կառավարությունը իրավական գործըթնաց կիրականացնի, որպեսզի այդ աշխատանքները դադարեցվեն»,- ասաց Էրիկ Գրիգորյանը։