ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Գուրգենի Ղահրամանյանն ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից և անցել երկարամյա ծառայության կենսաթոշակի: Այս մասին տեղեկացնում են Արցախի ոստիկանությունից:
Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Գ. Ղահրամանյանին ավելի քան 26 տարի ոստիկանության համակարգում ծառայելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ՝ արդեն քաղաքացիական կյանքում:
Նախարարը հույս է հայտնել, որ ավագներին փոխարինող կադրերը արագ կմտնեն աշխատանքային հունի մեջ և կկարողանան իրականացնել համակարգում ակնկալվող բարեփոխումները:
01.04.2021
Գեներալ-մայոր Գագիկ Ղահրամանյանն անցել է երկարամյա ծառայության կենսաթոշակի
