«Լուսավոր Հայաստանը» ևս չի մասնակցի ՍԴ դատավորների ընտրության քվեարկությանը

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության քվեարկությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երվանդ Խունդկարյանի թեկնածության քննարկմանն  ասաց խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Անանկալ չի լինի, եթե ասեմ, որ մենք էլ չենք մասնակցելու քվեարկությանը: Հակաիրավական գործընթացը, որն այս դահլիճում տեղի է ունեցել Սահմանադրության փոփոխության համատեքստում, շարունակվում է: Եվ այս ընտրությունը նաև այդ հակավիրավական գործընթացի հետևանքն Է»,- կարծիք հայտնեց պատգամավորը:

Սիմոնյանը հավելեց՝ ինքը որքան էլ մեծ ցանկություն ունենա քվեարկելու  հատկապես իր դասախոսի և մյուս թեկնածուների օգտին, դրա հնարավորությունը չունի՝ շեշտելով՝  ինչպես ճշմարտությունն է ավելի կարևոր, այնպես էլ Սահմանադրությունն է ՀՀ քաղաքացու համար ավելի մեծ արժեք, քան մնացած արժեքները՝ իրավական բնագավառում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։