Տեղեկատվությունը, թե տեսանյութում երևացող ռազմական տեխնիկան Ադրբեջան է տարվում, չի համապատասխանում իրականությանը․ Վրաստանում ՀՀ դեսպանություն

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ համացանցում շրջանառվող այն տեսանյութը, որտեղ ասվում է, թե Բորժոմիում տեսանկարահանված ռազմական տեխնիկան գուցեև տարվում է Ադրբեջան, չի համապատասխանում իրականությանը։

«Տեսանյութում երևացող ռազմական տեխնիկան Վրաստանի Զինված ուժերինն է, իսկ տեղաշարժն էլ պայմանավորված էր Վրաստանի անվտանգային հարցերով։Դեսպանությունը հորդորում է զերծ մնալ չճշտված տեղեկատվության տարածումից, որը կարող է խուճապ ստեղծել և անցանկալի հետևանքներ ունենալ»։

https://www.facebook.com/ArmEmbGeorgia/posts/1838162716326329