Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել

Բաքվի դատարանը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատավճիռը։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Նշվում է, որ մեղադրող դատախազը նրա համար պահանջել էր ցմահ ազատազրկում։

Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի իրավապահների կողմից ձերբակալվել և Բաքու էր տեղափոխվել 2023 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողություններից հետո։ Ադրբեջանում նրան մեղադրանքներ են առաջադրվել մի քանի հոդվածներով։