Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1612 նոր դեպք․ Aliq.ge

Հունվարի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1612 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 235 491 է: 

Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 15492 թեստավորում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսից բուժվել է ևս 419 պացիենտ, ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 223 695 մարդ: Վարակից մահացել է ևս 28 մարդ, ընդհանուր՝ 2694:

Մանրամասները՝ Aliq.ge-ում․