Արսեն Թորոսյանը վերանշանակվել է առողջապահության նախարար. նրա կենսագրությունը

Արսեն Թորոսյանը վերանշանակվել է առողջապահության նախարար: ՀՀ նախագահը Թոորսյանին վերանշանակելու հրամանագիր է ստորագրել։ 

Արսեն Թորոսյանի կենսագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1982թ. հունիսի 21, ք. Երևան

Կրթություն

1998-2004թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում

2004-2006թթ. սովորել է ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում՝ սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ

2006-2009թթ. ուսումը շարունակել է ասպիրանտուրայում՝ հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ

Աշխատանքային գործունեություն

2004-2005թթ. – «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ, Սոցիալական աշխատողների խմբի ղեկավար 2005-2010թթ. – Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագիր, Ընտանեկան բժշկության և բուժօգնության որակի համակարգող

2010-2011թթ. – ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն, Մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ, Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

2011-2015թթ., 2016-2018թթ. – «ՄԻԲՍ» բժշկա-ախտորոշիչ կենտրոն, տնօրեն

2018 թվականի մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարն է:

Այլ տվյալներ

2015-2016թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ունի բ/ծ լեյտենանտի կոչում։

Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովներիև դասընթացների: Հեղինակ է հայաստանյան և միջազգային գիտական ամսագրերում տպագրված մի շարք հոդվածների:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու զավակ։