«Գարնանային այս օրը ուզում եմ մեծարանքի խոսքեր ասել». Գագիկ Ծառուկյանի շնորհավորանքը

«Գարնանային այս օրը ուզում եմ մեծարանքի խոսքեր ասել». Գագիկ Ծառուկյանի շնորհավորանքը
«Գարնանային այս օրը ուզում եմ մեծարանքի խոսքեր ասել». Գագիկ Ծառուկյանի շնորհավորանքը

Կանանց տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
«Սիրելի կանայք, մայրեր և քույրեր,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի առիթով: Մաղթում եմ առողջություն ու երջանկություն:

Գարնանային այս օրը ուզում եմ մեծարանքի խոսքեր ասել ձեր հասցեին, հիշեցնելով այն անգնահատելի դերի մասին, որ դուք մշտապես ունեցել եք մեր հասարակության կյանքում: Ուզում եմ աջակցության խոսքեր հղել մեր զինվորների մայրերին, ովքեր սպասում են հայրենիքին ծառայող իրենց որդիների վերադարձին:

Մարդու համար չկա ավելի թանկ զգացում, քան սերը մոր ու հայրենիքի նկատմամբ և այս գաղափարը սերնդեսերունդ մեր ժողովրդին է փոխանցվում: Դուք կյանքում արժանի եք միայն մեծ սիրո, ընտանեկան անամպ երջանկության ու մեծարանքի:

Նորից ու նորից շնորհավորելով բնության զարթոնքի այս գեղեցիկ տոնի առիթով՝ մաղթում եմ ձեր ընտանիքներին խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»:

«ԲարգավաՃ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան

© Medialab.am