Ռուսաստանն անում է հնարավորը՝ ԼՂ-ում խաղաղության հաստատման համար. Զախարովա

Ռուսաստանի Դաշնությունն անում է հնարավորը, որպեսզի խաղաղություն հաստատվի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանն անում է ամեն հնարավորը, որպեսզի տարածաշրջանում հաստատվի խաղաղություն: Ելնում ենք նրանից, որ հակամարտության կողմերը նույնպես միտված են այդ նպատակին»,- ասել է Զախարովան: