ՀՀ կառավարությունը ՈւԱԶ ամենագնաց մեքենա է տրամադրել Եղեգնաձորի բժշկական կենտրոնին:
ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը այցելեցին Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ գլխավոր բժիշկ Կարեն Ասատրյանի ուղեկցությամբ մասնակցեցին մեքենայի հանձնման արարողությանը և ծանոթացան ամենագնացի կահավորանքին:
Այն հագեցած է շտապ և անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ժամանակակից բժշկական սարքավորումներով և պարագաներով։
Մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը շնորհավորեց հիվանդանոցի անձնակազմին, նշելով՝ ցանկանալի է, որ նմանատիպ ներդրումներն ավելի շատ լինեն և նպաստեն առողջապահության ոլորտի ծառայությունների բարելավմանը։
Այդ մասին տեղեկացնում են Վայոց Ձորի համայնքապետարանից։