Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է 4-րդ զոհի մասին

Հեղինակ MediaLab

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է ադրբեջանական զինուժի ևս մեկ զինծառայող: Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ զոհվել է ավագ լեյտենանտ Մահմուդով Ռաշադ Ռաշիդ օղլին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսպիսով ադրբեջանական կողմն իր իսկ կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում հայտնում է 4-րդ զոհի մասին:

Հուլիսի 12-ին Ադրբեջանը հայտնել էր 3 զոհի մասին: