Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է գրել։Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Այս պահին քաղաքապետարանում տեղի է ունենում Արտահերթ խորհրդակցություն։

Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետ ընտրվեց Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ավագանու քվեարկությամբ։ Մինչ քաղաքապետ ընտրվելը, Հրաչյա Սարգսյանը զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը։