Վրաստանի գյուղնախարարի հետ պայմանավորվեցինք բացառել արհեստական խոչընդոտները. Խոջոյան

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հետ միասին հանդիպում ունեցանք Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

«Քննարկեցինք երկու երկրների համագործակցության հնարավորությունները և պայմանավորվեցինք բացառել արհեստական խոչընդոտները»,- գրել է փոխնախարարը: