Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Հուլիսի 8-11-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Ջրահովիտ, Տավուշի մարզի Սարիգյուղ, Դովեղ գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 2 շահմար և տեղափոխել անվտանգ տարածք: