Վահան Քերոբյանը Աղավնաձորում հանդիպել է խաղողագործների և գինեգործների հետ

Վայոց ձոր աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Աղավնաձոր համայնքում հանդիպել է խաղողագործների և գինեգործների հետ։

Քննարկվել են հողային բարեփոխումները, խաղողի մթերումների արդյունավետ կազմակերպումը, ոլորտում կոոպերատիվներների ստեղծման հնարավորությունը, արտասահմանյան շուկաներում հայկական գինիների ճանաչելիության բարձրացման կարևորությունը։