Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել.կա մեկ զոհ, մեկ վիրավոր

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին բախվել են Kia և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը: