Իրանում ևս 7 կամավոր ստացել է Covid-19-ի դեմ տեղական պատվաստանյութը

Իրանի առողջապահության ոլորտի պաշտոնյաներն անհրաժեշտ հաստատումներ են տվել ներքին մշակված COVID-19 պատվաստանյութով ևս 7 կամավորների ներարկելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է IRNA-ն, այս մասին հայտնել է Թեհրանի բժշկական գիտության համալսարանի պաշտոնյան:

Համեդ Հոսեինին IRNA-ին հայտնել է, որ ևս 7 կամավոր արդեն ստացել են COVIran-Barekat պատվաստանյութը:  Առաջին 7 կամավորի առողջական վիճակը լավ է: Պաշտոնյայի խոսքով՝ պատվաստանյութի երկրորդ փորձարկումը կտևի երկու ամիս, որին կմասնակցի 56 կամավոր: Յուրաքանչյուր կամավոր պետք է երկու չափաբաժնով պատվաստում ստանա, երկրորդը՝ առաջին պատվաստումը ստանալուց 14 օր հետո: