Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսությունը զգալիորեն տուժեց կարկուտից (ֆոտոշարք)

Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսությունը զգալիորեն տուժեց կարկուտից (ֆոտոշարք)
Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսությունը զգալիորեն տուժեց կարկուտից (ֆոտոշարք)

Այսօր ժամը 13-ից սկսված հորդառատ անձրեւ Գեղարքունիքի մարզում վերածվեց երկարատեւ տեղատարափի ու կարկուտի:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը «Առավոտի» թղթակցին տեղեկացրեց, որ տեղատարափն ու կարկուտը մարզի գյուղատնտեսության լուրջ վնաս է հասցրել: Դեռ նոր ծլած կարտոֆիլի, կաղամբի եւ հացահատիկի ցանքսերն ու ցողունները գրեթե ամբողջությամբ հավասարվել են հողին:
«Այնքան կարկուտ էր եկել, որ ձյան պես ծածկել էր տարածաշրջանի բոլոր դաշտերը, հանդամասերը եւ տնամերձ հողամասերը»,- ասաց Վանիկ Հովհաննիսյանը:Կարդալ ավելին