Լիճք համայնքի 4 փողոցներում կկառուցվի խմելու ջրատար

Լիճք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կկառուցվի խմելու ջրատար Ա-7 թաղամասի 4 փողոցներում:

Այս մասին հայտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը։

Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանի փոխանցմամբ, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 8 միլիոն 632 հազար դրամ, որի 3 միլիոն 632 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն դրամը՝ Լիճքի համայնքապետարանը:

«Թաղամասը սնուցող ջրատարը քայքայվել է վաղեմության ժամկետի պատճառով, մատակարարվող ջրի կորուստները շատ են: Նոր ջրատարը կկառուցվի թաղամասի 5-րդ, 7-րդ, 10-րդ եւ 12-րդ փողոցներում, 1115 մետր ընդհանուր երկարությամբ,ինչի արդյունքում կբարելավվի բնակչության ջրամատակարարումը: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրեց Լիճք համայնքի ղեկավարը: