Փարաքարում նիստը չի կայացել.ավագանու անդամները նիստը վարողի հետ կապված համաձայնության չեն եկել

Փարաքարի համայնքապետարանում կրկին լարված իրավիճակ է. հերթական անգամ ավագանու նիստ էր գումարվել համայնքապետ ընտրելու համար, սակայն այն ընդամենը մի քանի րոպե տևեց։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նիստը չի կայացել, քանի որ ավագանու անդամները նիստը վարողի հետ կապված համաձայնության չեն եկել:

Այդ ընթացքում ինչ-որ մեկն ահազանգել էր, թե, իբր, շենքում ռումբ կա տեղադրված։

Ժամանեցին արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, որոնք շան օգնությամբ որոնողական աշխատանքներ իրականացրին, սակայն պայթուցիկ չհայտնաբերվեց: Նիստն անորոշ ժամանակով հետաձգվեց։

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ եւ 10 ձայնով իրենց թեկնածուին՝ Վոլոդյա Գրիգորյանին ընտրել էր համայնքի ղեկավար: