Գիշերային ժամերին Աշտարակ քաղաքը ավելի քան 80%-ով լուսավորված կլինի

Արագածոտնի մարզպետարանը տեղեկացնում է, որ Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում մարզկենտրոն Աշտարակում 608մլն 833 հազար դրամ ընդհանուր արժեքի ճանապարհաշինության, փողոցների գիշերային լուսավորության համակարգի կառուցման, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման, էներգախնայողության համակարգի ներդրման, աղբատար ու բազմաֆունկցիոնալ մեքենաների ձեռքբերման 6 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի:

💡#Աշտարակ համայնքի փողոցների գիշերային լուսավորության համակարգի արդիականացման սուբվենցիոն ծրագրով կկառուցվի շուրջ 12կմ երկարությամբ լուսավորության ցանց: Այն անցնելու է համայնքի 11 փողոցներով: Մասնավորապես ընտրված են քաղաք մուտք գործող բոլոր կենտրոնական փողոցները՝

📍 Ղազար Փարպեցի փողոց
📍 Ներսես Աշտարակեցի փողոց
📍 Վարդգես Պետրոսյան փողոց
📍 Պերճ Պռոշյան փողոց
📍 Տիգրան Մեծ փողոց
📍 Սմբատ Շահազիզ փողոց
📍 Գրիգոր Նարեկացի փողոց
📍 Ա. Մանուկյան փողոց
📍 Արտակի փողոց
📍 Ալիխանյան փողոց
📍 6-րդ փողոց

🔺Նորակառույց ցանցում տեղադրվելու են շուրջ 400 հենասյուն և էներգախնայող լուսադիոդային լամպեր: Նոր լամպերի փոխարինման արդյունքում գոյացած նախկին լամպերը կօգտագործվեն երկրորդական փողոցների լուսավորության ցանցը վերանորոգելու համար:

✅ Աշխատանքների ավարտից հետո գիշերային ժամերին Աշտարակ քաղաքը ավելի քան 80%-ով լուսավորված կլինի:

🔶 Ծրագրի ընդհանուր արժեքը 81 մլն 451 հազար դրամ է, որի 50%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, նույնքան էլ կներդնի համայնքը:

https://www.facebook.com/aragatsotnimarzpetaran/posts/773820946692618